Կոնգոյում Էբոլան արագ տարածվում է․ 2,5 հազար մահվան դեպքերի կեսը գրանցվել է ընդամենը 20 օրում
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի համաճարակը արագ տեմպերով տարածվում է։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հիվանդությունից գրանցված շուրջ 2,5 հազար մահվան դեպքերի կեսը տեղի է ունեցել միայն վերջին 20 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչ Ժյուլիեն Հարնեյսին։
Նրա խոսքով՝ համաճարակի դեմ պայքարի համար նախատեսված մարդասիրական օգնության ֆինանսավորումը կբավարարի ընդամենը մի քանի շաբաթ, և առանց լրացուցիչ միջոցների այն կարող է սպառվել։
Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ բռնկումը տարածվում է շուրջ երեք տասնամյակ զինված հակամարտությունից տուժող շրջաններում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև դատապարտել է բուժաշխատողների նկատմամբ հարձակումները։ Էբոլայի բռնկման օջախները գտնվում են երկրի արևելյան մի շարք նահանգներում։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն