«Մենք դա լուրջ չենք ընդունում»․ Օմանը՝ Թրամփի սպառնալիքի մասին
Համաշխարհային Մամուլ
Օմանի իշխանությունները տարակուսանքով են արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սուլթանությանը հարվածներ հասցնելու սպառնալիքին։ Այս մասին հայտնում է Al-Monitor-ը՝ հղում անելով Օմանի իշխանական շրջանակների աղբյուրներին։
«Մենք տարակուսած ենք։ Անկեղծ ասած՝ դա լուրջ չենք ընդունում»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ Աղբյուրների համաձայն՝ Օմանը Իրանի հետ բանակցությունների յուրաքանչյուր փուլի մասին տեղեկացրել է Վաշինգտոնին և մինչ այժմ Սպիտակ տան բացասական արձագանքին չէր բախվել։ Օմանի ղեկավարության աղբյուրներից մեկը ենթադրել է, որ Թրամփի կոշտ հայտարարությունները կարող են պայմանավորված լինել Իրանի հետ պատերազմի ձախողման համար պատասխանատու փնտրելու փորձով։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե Օմանը խոչընդոտի Վաշինգտոնին Օրմուզի նեղուցի վերահսկողության հարցում, ԱՄՆ-ը կարող է հարվածներ հասցնել սուլթանությանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն