Ատամները կարող են դեղնել ոչ միայն սուրճից․ ատամնաբույժը նշել է «մեղավոր» մթերքները
Հասարակություն
Որոշ մթերքների և ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կարող է աստիճանաբար փոխել ատամների էմալի գույնը։ Այս մասին El Confidencial-ին հայտնել է ատամնաբույժ Կառլա Ֆորնասը։
Մասնագետի խոսքով՝ ատամների սպիտակության վրա կարող են ազդել ոչ միայն սուրճը, թեյն ու ծխախոտը, այլև մոշը, ազնվամորին, կարմիր և սպիտակ գինիները։ Ցանկում են նաև ուժեղ գունավորում ունեցող սոուսները՝ կետչուպը, խորովածի և տերիյակի սոուսները, ինչպես նաև քրքումը։
Ատամնաբույժը պարզաբանել է, որ այս մթերքների օգտագործումից հետո ատամներն անմիջապես չեն դեղնում։ Սակայն դրանց հաճախակի օգտագործումը ժամանակի ընթացքում կարող է նպաստել էմալի գույնի փոփոխությանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն