Կասեցվել է «Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը
Տնտեսություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր սննդամթերք հայտնաբերելու պատճառով։
Վերահսկողական միջոցառման շրջանակում նմուշառում է իրականացվել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում գործող արտադրամասում։
Փորձաքննությամբ պարզվել է, որ «Բարբարիսի համով» ըմպելիքը չի համապատասխանել սահմանված պահանջներին՝ մեզոֆիլ աէրոբ մանրէների և խմորասնկերի/բորբոսասնկերի ցուցանիշներով։ «Տանձի համով» և «Թարխունի համով» ըմպելիքների նմուշներն էլ չեն համապատասխանել մեզոֆիլ աէրոբ մանրէների թույլատրելի ցուցանիշին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, իսկ տնտեսավարողին տրամադրվել է ժամկետ՝ արձանագրված խախտումները վերացնելու համար։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն