Ռուբիոն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ․ թիրախավորվել են 3 պաշտոնյա և 9 կազմակերպություն
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Կուբայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին՝ մեղադրելով երկրի իշխանություններին ԱՄՆ-ում «քայքայիչ ցանց» ֆինանսավորելու և դրա միջոցով մարդկանց ներգրավելու ու արմատականացնելու մեջ։
Ռուբիոյի խոսքով՝ Կուբայի իշխանությունները վերջին օրերին փորձել են վերակենդանացնել այդ ցանցը՝ Ֆիդել Կաստրոյի ծննդյան 100-ամյակին ընդառաջ Հավանա հրավիրելով օտարերկրյա համախոհների խմբի։
Նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Կուբայի Ժողովուրդների հետ բարեկամության ինստիտուտի (ICAP) երեք ղեկավարներ, այդ թվում՝ կազմակերպության նախագահ Ֆեռնանդո Գոնսալես Լյորտը։ Ռուբիոն նրան անվանել է նախկինում ԱՄՆ-ում դատապարտված կուբացի լրտես։
Բացի այդ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ևս 9 կազմակերպության նկատմամբ, այդ թվում՝ Կուբայի շինարարության նախարարության։ Ռուբիոն զգուշացրել է, որ պատժամիջոցների տակ գտնվող անձանց և կազմակերպություններին աջակցող օտարերկրյա բանկերն ու ընկերությունները նույնպես կարող են հայտնվել ԱՄՆ սահմանափակումների ներքո։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն