Ժենշենը կարող է պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների հետ կապված վնասներից․ գիտնականներ
Գիտություն և Մշակույթ
Ժենշենի բաղադրության մեջ առկա նյութերը կարող են մի քանի մեխանիզմով պաշտպանել ուղեղի բջիջները՝ նվազեցնելով բորբոքումն ու խոչընդոտելով թունավոր սպիտակուցների կուտակմանը։ Այս մասին վկայում է 97 հետազոտությունների վերլուծությունը, որը հրապարակվել է Frontiers in Nutrition գիտական ամսագրում։
Գիտնականները պարզել են, որ ժենշենի հիմնական ակտիվ նյութերը՝ գինսենոզիդները, բջիջների և կենդանիների վրա կատարված փորձերում նվազեցրել են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների հետ կապված β-ամիլոիդի, տաու սպիտակուցի և α-սինուկլեինի կուտակումը։ Դրանք նաև նվազեցրել են նյարդային հյուսվածքի բորբոքումն ու օքսիդատիվ սթրեսը և նպաստել բջիջների էներգետիկ համակարգի պաշտպանությանը։
Միաժամանակ հետազոտողները զգուշացնում են, որ արդյունքների մեծ մասը դեռ ստացվել է բջիջների և կենդանիների վրա կատարված փորձերից։ Մարդկանց մոտ ժենշենի նման ազդեցությունն ու արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ կլինիկական հետազոտություններ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն