ՆԱՏՕ-ն անսպասելի զորավարժություններ է անցկացրել Կալինինգրադի մոտ․ Ռուսաստանում խոսել են պատասխանի մասին
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայում ընթացող պատերազմում լավագույն պատասխանը կլինի ՆԱՏՕ-ին՝ Կալինինգրադի մարզի սահմանների մոտ անցկացված զորավարժությունների համար։ Այս մասին «Газета.Ru»-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլևը։
Ավելի վաղ գերմանական Merkur պարբերականը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն Կալինինգրադի մարզի մերձակայքում լայնածավալ չնախատեսված զորավարժություններ է անցկացրել, որոնք արևմտյան աղբյուրները որակել են որպես «ազդանշան Ռուսաստանին»։ Ըստ հրապարակման՝ Լեհաստանի և Բալթիկ ծովի օդային տարածքում միաժամանակ գտնվել է դաշինքի ավելի քան 50 ինքնաթիռ։
Սոբոլևի պնդմամբ՝ նման զորավարժություններ անցկացվում են արդեն երեք տարի, և դրանցում ներգրավվում են նաև ամերիկյան ուժեր։ Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»։ ՌԴ Դաշնության խորհրդի ներկայացուցիչ Վլադիմիր Ջաբարովն իր հերթին հայտարարել է, որ Կալինինգրադի շրջանում հնարավոր «սադրանքների» դեպքում Մոսկվան կոշտ պատասխան կտա։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն