Բրազիլիայի նախագահը Թրամփին ասել է, որ նոր մաքսատուրքերը անհիմն են
Աշխարհ
Բրազիլիայի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին հայտնել է իր երկրի դեմ սահմանված մաքսատուրքերի անհիմն լինելու մասին։
Երկրների առաջնորդների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը։
«Նոր մաքսատուրքերի վերջին ներդրման հետ կապված... նախագահ Լուլա դա Սիլվան ընդգծել է, որ Բրազիլիայի դեմ ներկայացված մեղադրանքները... անհիմն են։ Նշելով, որ մաքսատուրքերը բացասաբար են անդրադառնում ինչպես Բրազիլիայի, այնպես էլ ԱՄՆ-ի վրա, նա հայտարարել է, որ բանակցությունների շարունակումը լավագույն տարբերակն է երկու երկրների համար», - ասված է հաղորդագրության մեջ։
Լուլա դա Սիլվան կարևորել է պետությունների համատեղ աշխատանքը։ Թրամփը համաձայնել է առևտրային ամուր կապեր պահպանելու անհրաժեշտությանը և առաջարկել, որ երկու երկրների պատվիրակությունները հնարավորինս շուտ նոր հանդիպում անցկացնեն։
ԱՄՆ-ն որոշում է կայացրել հարավամերիկյան պետության նկատմամբ ապրանքների ամբողջ շարքի համար 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանել։ Բրազիլիայի կառավարությունը հայտնել է տնտեսական փոխադարձության մասին օրենքը գործողության մեջ մտցնելու ընթացակարգ սկսելու մասին, ինչը ենթադրում է պատասխան քայլերի կիրառում։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն