«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջ քննարկում ՝ COP17-ին ընդառաջ Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից Մոլդովայում հայտնի բլոգերին ու նրա կնոջը ձերբակալել են Խոշոր գազանջատումներ՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին․ հասցեներ Բռնցքամարտի ԵԱ․ Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակչում է 

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը որոշել է փոխել «Ուժեղ Հայաստանի» կողմից առաջադրված ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցում որդեգրած մարտավարությունը։

Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա անհրաժեշտության դեպքում ապահովել այնքան ձայն, որքան անհրաժեշտ է, որպեսզի «Ուժեղ Հայաստանի» կողմից առաջադրված երկու թեկնածուներ ընտրվեն, և խորհրդարանը կարողանա առաջ շարժվել օրակարգով։

Սա հատկապես ուշագրավ է այն ֆոնին, որ ընդամենը մեկ օր առաջ ՔՊ-ն կոշտ դիրքորոշում էր որդեգրել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների նկատմամբ։ Օգոստոսի 20-ին ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված երեք թեկնածուները՝ Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը և Արեգա Հովսեփյանը, չընտրվեցին։ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ էր 40, դեմ՝ 61 պատգամավոր, իսկ մյուս երկու թեկնածուները ևս չհավաքեցին անհրաժեշտ ձայները։

Սակայն արդեն երեկ իրավիճակը կտրուկ փոխվեց։ «Ուժեղ Հայաստանը» երկու պաշտոնների համար նոր թեկնածուներ առաջադրեց, և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունն ընտրվեց՝ 57 կողմ, 39 դեմ ձայնով։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա միայն առաջին քայլն է։ ՔՊ-ում այժմ քննարկվում է ևս երկու հանձնաժողովների նախագահի ընտրության հարցը, և որոշումն այն է, որ առնվազն երկու թեկնածուների դեպքում անհրաժեշտ ձայները պետք է ապահովվեն, որպեսզի խորհրդարանը վերջապես ավարտի հանձնաժողովների ձևավորման գործընթացը։

Ու այստեղ իշխանության համար ժամանակային գործոնը պատահական չէ։

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում պետք է մեկնարկի կառավարության ծրագրի քննարկումը։ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանն արդեն հայտարարել է, որ երկուշաբթի խորհրդարանը կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը, իսկ դրա քննարկումն ավարտելուց հետո կվերադառնա մինչ այդ կիսատ մնացած օրակարգային հարցերին։

Այսինքն՝ իշխանությունը փաստացի կանգնած է երկու գործընթացների միջև․ մի կողմից՝ նոր կառավարության ծրագրի ներկայացումն ու խորհրդարանում դրա շուրջ քաղաքական մեծամասնության կողմից անհրաժեշտ գործընթացների ապահովումը, մյուս կողմից՝ նոր ձևավորված ԱԺ-ի մշտական հանձնաժողովների վերջնական համալրումը։

Այս համատեքստում է, ըստ մեր աղբյուրների, ՔՊ-ն որոշել «Ուժեղ Հայաստանի» հետ երկրորդ անգամ չմտնել նույն կոշտ դիմակայության մեջ։

Ավելին՝ կառավարության ծրագրի ներկայացման նախաշեմին խորհրդարանում ընդդիմադիր հանձնաժողովների ղեկավարների հարցը չլուծված թողնելը իշխանության համար կարող է քաղաքականապես ավելի խնդրահարույց դառնալ։ Եթե իշխանությունն արդեն իսկ պատրաստվում է առաջ տանել կառավարության գործունեության ծրագիրը, ապա խորհրդարանի աշխատանքը պետք է հնարավորինս ամբողջական լինի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ պատճառով էլ ՔՊ-ում այժմ հաշվարկում են ոչ թե՝ «քվեարկե՞լ ընդդիմության թեկնածուի օգտին, թե՞ ոչ», այլ՝ քանի ձայն է անհրաժեշտ ապահովել, որպեսզի թեկնածուն անցնի։

Հաջորդ փորձությունը լինելու է առաջիկա օրերին, երբ խորհրդարանը միաժամանակ պետք է ավարտի հանձնաժողովների ձևավորումն ու անցնի կառավարության նոր ծրագրի քննարկմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՀայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջ քննարկում ՝ COP17-ին ընդառաջԹրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՄոլդովայում հայտնի բլոգերին ու նրա կնոջը ձերբակալել են Խոշոր գազանջատումներ՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին․ հասցեներ Բռնցքամարտի ԵԱ․ Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակչում է«Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա»-ի գործընկերները ծանոթացել են մարզում իրականացվող ծրագրերինՋերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփի օգնությամբ պատերազմը կավարտվի մինչև ձմեռՀայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է. Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձավ Երևան (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցումՀայաստան-Կոլումբիա համագործակցությունը՝ կենսաբազմազանության օրակարգումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՀանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով մեղադրում է հայկական կողմին. Էդմոն ՄարուքյանՀիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ... Հարութ Ուլոյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգինՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցերԱյսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան Նոր հանդիպում Պուտինի հետ․ Թրամփը չի բացառել նման տարբերակը Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստիԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՀիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան ԱվինյանԱշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ)Երևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. ՇարմազանովԱրարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորըՆյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըԹիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներինՔաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ) Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ ՄակրոնՄԻՊ-ի արդյունավետ աշխատանքի համար պետք են ռեսուրսներ և անկախություն. Մանասյանը հանդիպել է Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետԱրթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԱՄՆ-ը հույս ունի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ ՌուբիոՄհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժըԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունը
Ամենադիտված