Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 21-ին՝ ժամը 20։25-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի տարածքում՝ Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում․ հայտնում է Գագիկ Շամշյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարձր լարման էլեկտրալարերին արագիլի դիպչելու հետևանքով առաջացել է կարճ միացում, ինչից կրակ է բռնկվել խոտածածկ տարածքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ՋԷԿ-ի աշխատակիցները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել հրդեհը։
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարվածության պատճառով մոտ 6 աշխատակիցներ և փրկարարներ տեղում բուժօգնություն են ստացել «103» շտապօգնության բժիշկներից։ Ըստ նախնական տվյալների՝ լուրջ տուժածներ չկան։
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հեկտար չոր խոտածածկ տարածք, փայտե կառուցատարրեր և փայտե տնակ։ Կրակը կանխվել է հարակից յուղերի և քսանյութերի պահեստային տարածք հասնելուց։
Հրդեհաշիջման ավարտից հետո տարածքում հայտնաբերվել է նաև մոխրացած արագիլի մարմինը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն