Ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով
Ադրբեջան
Ռուսաստանի Պերմ քաղաքում ձերբակալվել է Ադրբեջանի համայնքի ղեկավար Ռուսլան Մամեդովը՝ կաշառքի միջնորդության վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan TV-ն։
Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի ԱԴԾ-ն Մամեդովին արգելել է մուտք գործել երկիր 50 տարով՝ մինչև 2076 թվականի հունիսը։ Նշվում է, որ նա 2018 թվականին արդեն արտաքսվել էր Ռուսաստանից, սակայն հետագայում փոխել էր անունը և վերադարձել երկիր։
Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից նման սահմանափակումներ են կիրառվել նաև ադրբեջանական համայնքի այլ ներկայացուցիչների նկատմամբ։ Ռուսաստանից արտաքսվել է Մոսկվայի ադրբեջանցիների միության նախագահ Բախտիյար Հասանովը, իսկ ՌԴ քաղաքացիությունից զրկվել են Չելյաբինսկի մարզի համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևը, Մոսկվայի մարզի միության ղեկավար Էլշան Իբրահիմովը և մարզիկ Ջավիդ Ռզաևը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն