iPhone 17 Pro Max-ը զգալիորեն էժանացել է Ռուսաստանում․ գինը նվազել է մինչև 88 հազար ռուբլի
Ռուսաստան
Apple-ի առաջատար iPhone 17 Pro Max սմարթֆոնի գինը ռուսական շուկայում նվազել է՝ հասնելով 88 հազար ռուբլու։ Այս մասին հայտնում է Hi-Tech Mail.ru-ն։
Պարբերականի տվյալներով՝ փոքր խանութներում 256 ԳԲ հիշողությամբ iPhone 17 Pro Max-ն արդեն վաճառվում է մոտ 88 հազար ռուբլով, մինչդեռ ամռան սկզբին նույն մոդելի գինը սկսվում էր 105 հազար ռուբլուց։ Մարքեթփլեյսներում այն դեռ ավելի թանկ է՝ մոտ 97-112 հազար ռուբլի՝ կախված առաքման վճարներից և մաքսատուրքերից։
Լրագրողները ենթադրում են, որ վաճառողները սկսել են նվազեցնել iPhone 17 շարքի գները՝ նախապատրաստվելով iPhone 18-ի թողարկմանը։ iPhone 17 Pro Max-ը համալրված է 6,9 դյույմանոց էկրանով, A19 Pro պրոցեսորով, 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և երեք 48 ՄՊ տեսախցիկներով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն