ԱՄՆ-ն ու Կանադան չկարողացան համաձայնության գալ․ կանադական ապրանքների համար 50% մաքսատուրք է սահմանվում
Տնտեսություն
ԱՄՆ-ն և Կանադան չեն կարողացել առևտրային համաձայնության հասնել, ինչի հետևանքով օգոստոսի 22-ից կանադական մի շարք ապրանքների նկատմամբ կգործի 50 տոկոս մաքսատուրք։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Կանադան «բաց է թողել ԱՄՆ-ի հետ համատեղ գործելու հնարավորությունը»։ Նոր մաքսատուրքերը, մասնավորապես, կտարածվեն կանադական գարեջրի և պանրի վրա։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, իր հերթին, բանակցություններն անվանել է «անարդար և ոչ տնտեսական»՝ խոստանալով պատասխան քայլեր ձեռնարկել։ Նրա խոսքով՝ Կանադան ԱՄՆ-ի գործողություններին կպատասխանի «յուրաքանչյուր դոլարի դիմաց մեկ դոլարով»՝ պաշտպանելու երկրի աշխատողներին և բիզնեսը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն