Իմրան Խանի կուսակցությունը դատական գործընթաց է սկսել կառավարության դեմ
Համաշխարհային Մամուլ
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցությունը՝ «Պակիստանի արդարության շարժումը» (PTI), դատարան է դիմել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել կառավարության մի շարք պաշտոնյաների՝ Գերագույն դատարանի որոշումը չկատարելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գերագույն դատարանը կարգադրել էր բանտում գտնվող Խանին բժշկական հետազոտության համար տեղափոխել Իսլամաբադի մասնավոր «Շիֆա Ինթերնեշնլ» հիվանդանոց։ Սակայն իշխանությունները նրան տեղափոխել են պետական հիվանդանոց, կարճատև հետազոտությունից հետո վերադարձրել բանտ և, ըստ կուսակցության, թույլ չեն տվել հանդիպել իր անձնական բժշկին։ Կառավարությունը որոշումը բացատրել է անվտանգության ռիսկերով։
Խանի քույրը՝ Ուզմա Խանը, հայտարարել է, որ եղբայրը ֆիզիկապես լավ վիճակում է, սակայն վերջինս իրեն պատմել է բանտում պարբերաբար խոշտանգումների ենթարկվելու մասին։ Reuters-ը նշում է, որ Պակիստանի համապատասխան գերատեսչությունները դեռ չեն արձագանքել այս պնդումներին։ Իմրան Խանը բանտում է 2023 թվականի օգոստոսից։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն