Նեթանյահուի գրասենյակը Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ»
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ»՝ հայտարարելով, որ Իսրայելը շարունակելու է հակազդել Անկարայի՝ տարածաշրջանը ապակայունացնելու քայլերին։
Հայտարարությունը հնչել է Սիրիայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։ Իսրայելական կողմը պնդում է, որ Թուրքիան փորձում է Սիրիայի տարածքում ընդլայնել իր ռազմական ներկայությունը, ինչին Անկարան դեմ է հանդես գալիս։
Նեթանյահուի գրասենյակից Էրդողանին մեղադրել են նաև քրդերի սպանություններին մասնակցելու, ՀԱՄԱՍ-ին աջակցելու և սեփական քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ։
Իսրայելական կողմը հայտարարել է, որ «վճռականորեն կգործի» Թուրքիայի կողմից տարածաշրջանում ցանկացած ապակայունացնող քայլի և Իսրայելի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի դեմ։
Միաժամանակ Թուրքիան հայտարարել է, որ ցանկանում է Նեթանյահուի նկատմամբ միջազգային ձերբակալման օրդեր ստանալ՝ նրան մեղադրելով Գազա ուղևորվող հումանիտար նավատորմի դեմ գործողությունների հետ կապված «ցեղասպանության» մեջ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն