Շվեդները սկսել են հետաքրքրվել Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությամբ
Աշխարհ
Շվեդիայի քաղաքացիները գրեթե ամեն շաբաթ դիմում են Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատուն՝ հետաքրքրվելով Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Շվեդիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը։
Նրա խոսքով՝ դիմողները հետաքրքրվում են «ավանդական արժեքները կիսող» օտարերկրացիների համար նախատեսված հատուկ վիզայով, որը հնարավորություն է տալիս պարզեցված կարգով ժամանակավոր կացության թույլտվություն ստանալ։ Դիմողների թվում կան ոչ միայն շվեդներ, այլև Շվեդիայի քաղաքացիություն ստացած այլ երկրների բնակիչներ։
Դեսպանը նշել է, որ շատերը դեռ չեն պատրաստվում անմիջապես տեղափոխվել և հիմնականում ճշտում են անհրաժեշտ փաստաթղթերը, աշխատանքի հնարավորություններն ու բնակության պայմանները։ Ոմանց մտահոգում է նաև ռուսերենի չիմացությունը և Ռուսաստան գումար փոխանցելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն