Մահացել է Կայա Կալասի հայրը՝ Էստոնիայի նախկին վարչապետ Սիիմ Կալասը
Աշխարհ
78-րդ տարում մահացել է Էստոնիայի նախկին վարչապետ, երկրի Բարեփոխումների կուսակցության հիմնադիրներից Սիիմ Կալասը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նրա դստերը՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասին։
«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր գիշերը մահացել է իմ սիրելի հայրը»,- գրել է Կայա Կալասը սոցիալական ցանցերում։
Սիիմ Կալասը 2002-2003 թվականներին զբաղեցրել է Էստոնիայի վարչապետի պաշտոնը, իսկ 2004-2014 թվականներին եղել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ։ Նախկինում նա նաև ղեկավարել է Էստոնիայի արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունները։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն