Ռուսաստանը մյուս երկրներին խնդրել է ընտրությունների օրերին սահմանափակել ցույցերը դեսպանատների մոտ
Ռուսաստան
Ռուսաստանը բոլոր երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններին նոտաներ է ուղարկել՝ խնդրելով Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգության միջոցներ ձեռնարկել ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մաքսիմ Ռայդերին։
Մասնավորապես, Մոսկվան խնդրել է սեպտեմբերի 20-ին՝ ընտրությունների հիմնական օրը, արգելել ցույցերի անցկացումը Ռուսաստանի դեսպանատների և այլ արտասահմանյան ներկայացուցչությունների հարևանությամբ։ Ռայդերի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ օտարերկրյա պետությունները կկատարեն իրենց միջազգային պարտավորությունները և կապահովեն ընտրատեղամասերի անվտանգությունը։
ՌԴ Պետդումայի իններորդ գումարման ընտրությունները կանցկացվեն երեք օր՝ սեպտեմբերի 18-20-ը։ Նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա ընտրություններն անվանել է երկրի կարևորագույն ներքաղաքական իրադարձություն։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն