Չինաստանի «ռոբոտների օլիմպիական խաղերը». ինչպես են ռոբոտները սովորել վազել ու կատարել մարդու աշխատանքը
Համաշխարհային Մամուլ
Չինաստանում մեկնարկել են Մարդանման ռոբոտների համաշխարհային խաղերը, որոնք հաճախ անվանում են «ռոբոտների օլիմպիական խաղեր»։ Ինչպես գրում է Reuters-ը, երբեմնի ուսանողական գիտական մրցույթները վերջին տասնամյակում վերածվել են Չինաստանի արագ զարգացող ռոբոտաշինության հնարավորությունների ցուցադրության։
Եթե 2025 թվականին Պեկինում անցկացված առաջին ռոբոտների կիսամարաթոնի ժամանակ բազմաթիվ ռոբոտներ ընկնում էին կամ չէին կարողանում հասնել վերջնագծին, ապա մեկ տարի անց արդյունքները կտրուկ բարելավվել են։ 2026-ին մրցույթին մասնակցած ավելի քան 100 թիմերից 47-ը հասել են վերջնագծին, իսկ Honor-ի «Flash» մարդանման ռոբոտը, ըստ Reuters-ի հրապարակման, կիսամարաթոնը ինքնուրույն հաղթահարել է 50 րոպե 26 վայրկյանում։
Այս տարվա խաղերում ռոբոտները պետք է ցուցադրեն նաև ձեռքի ճշգրիտ շարժումներ՝ պտուտակներ ձգեն, շշեր բացեն և ունելիով մանր առարկաներ վերցնեն։ Մասնագետների գնահատմամբ՝ նման առաջադրանքներն արդեն ուղղված են ոչ միայն ցուցադրությանը, այլև ապացուցելու, որ մարդանման ռոբոտները կարող են իրական աշխատանք կատարել։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն