Վատիկանը 100 մլն եվրոյով արևային կայան կկառուցի՝ ամբողջությամբ սեփական էլեկտրաէներգիան ապահովելու համար
Համաշխարհային Մամուլ
Վատիկանը նախատեսում է շուրջ 100 մլն եվրո արժողությամբ խոշոր արևային էներգետիկ համալիր կառուցել, որը կարող է ամբողջությամբ ապահովել պետության էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, կայանի հզորությունը նախատեսվում է հասցնել 80-90 մեգավատի։
Նախագիծը համատեղելու է արևային էներգիայի արտադրությունն ու գյուղատնտեսությունը․ վահանակները տեղադրվելու են գետնից մի քանի մետր բարձրության վրա, իսկ դրանց տակ հնարավոր կլինի մշակաբույսեր աճեցնել։ Կայանը կկառուցվի Հռոմի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող՝ Վատիկանին պատկանող Սանտա Մարիա դի Գալերիա տարածքում։
Շինարարությունը կարող է տևել 18-24 ամիս։ Արտադրված էներգիան կօգտագործվի նաև Վատիկանի ռադիոյի և Սուրբ Աթոռի հետ կապված որոշ հաստատությունների համար, իսկ ավելցուկային էլեկտրաէներգիան կտրամադրվի Իտալիային։ Նախագիծը նախաձեռնել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը, իսկ Լևոն XIV պապը հավանություն է տվել դրա իրականացմանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն