Թայվանի մերձակայքում ծովում երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչությանը հղումով։
Սեյսմոլոգների տվյալներով՝ տարերային աղետի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Յիլան քաղաքից մոտ 41,7 կմ հարավ-արևելք հեռավորության վրա։ Օջախը ընկել է 27,8 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումների ամենաբարձր ուժգնությունը գրանցվել է Հուալիեն և Յիլան շրջաններում։ Բացի այդ, երկրի մակերեսի տատանումները կարող էին զգալ այնպիսի քաղաքների բնակիչները, ինչպիսիք են Թայբեյը, Թայչունգը, Տաոյուանը և Նոր Թայբեյը:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն