Գերմանիայի ԱԳՆ Վադեֆուլը Կիևի հետ կքննարկի Ուկրաինայում ձմռան նախապատրաստական աշխատանքները
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն այցելել է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Գերմանիայի ԱԳՆ կայքը։
Նշվում է, որ դիվանագետի այցը տեղի է ունենում Ուկրաինայի Անկախության օրվա տոնակատարության նախօրեին, որը նշվում է օգոստոսի 24-ին։
Ուղևորության ընթացքում Վադեֆուլը նախատեսում է Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել նաև հանրապետության զինված ուժերին ռազմական աջակցության և անվտանգության ոլորտում Կիևի և Բեռլինի միջև համագործակցության խորացման հարցեր։
Գերմանիայի ԱԳՆ-ն նշել է, որ այս ուղեւորության առանցքը գալիք ձմռան նախապատրաստությունն է։ Դա ներառում է գեներատորների, պահեստամասերի և այլ էներգետիկ տեխնոլոգիաների տրամադրում, աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ոլորտին, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն