Չինաստանը ծովում հսկայական կղզի է ստեղծել՝ ռազմական բազայի համար
Համաշխարհային Մամուլ
Չինաստանը Հարավչինական ծովի վիճելի տարածքում ավարտել է Անտիլոպա խութի վրա արհեստական կղզու կառուցման առաջին փուլը՝ ստեղծելով գրեթե 600 հեկտար նոր ցամաք։ Ինչպես հայտնում է Reuters-ը, շուրջ վեց կիլոմետր երկարությամբ կղզու վրա արդեն կառուցվում են շինություններ, ուղղաթիռային հարթակ և խորջրյա նավահանգիստ։
Նավահանգստում կառուցվել է 680 մետր երկարությամբ նավամատույց, որի մոտ նկատվել են Չինաստանի առափնյա պահպանության նավեր։ Կղզու մեկ այլ հատվածում իրականացվող աշխատանքները, փորձագետների գնահատմամբ, կարող են կապված լինել ապագա թռիչքուղու կառուցման հետ։
Վերլուծաբանները կարծում են, որ կղզին կարող է դառնալ Չինաստանի կարևորագույն ռազմական օբյեկտներից մեկը տարածաշրջանում և հնարավորություն տալ ավելի արդյունավետ հետևել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նավերի տեղաշարժին։ Պեկինը, սակայն, պաշտոնապես չի հաստատում այնտեղ ռազմական բազա ստեղծելու ծրագրերը՝ հայտարարելով, որ տարածքը նախատեսված է նաև օդերևութաբանության, գիտական հետազոտությունների և նավագնացության անվտանգության համար։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն