Ուկրաինան չի կարողանում Արևմուտքից բազմամիլիարդանոց ֆինանսավորում ստանալ
Աշխարհ
Կիևը չի կարող ստանալ 36 միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում արևմտյան գործընկերներից, ինչ ակնկալում էին ուկրաինական իշխանությունները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սեփական հաշվարկներին։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինան այս տարի ցանկանում էր ներգրավել 49 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական աջակցություն։ Ակնկալվում էր, որ միջոցները կտրամադրեն Եվրամիությունը (ԵՄ), Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): Սակայն մինչ օրս արևմտյան գործընկերները Կիև են ուղարկել 13 միլիարդ դոլարից պակաս: Սրա հետ կապված՝ երկրին պակասում է ավելի քան 36 միլիարդ դոլար՝ պետբյուջեն հոգալու համար։
Օգոստոսի 18-ին РИА Новости-ի լրագրողները հայտնել են, որ Մայդանից հետո Ուկրաինայի պետական արտաքին և ներքին պարտքն աճել է ավելի քան 16 անգամ։ Երկրի ֆինանսների նախարարության տվյալներից հետևում է, որ 2013 թվականի վերջին ընդհանուր պարտքը կազմել է 584,79 միլիարդ գրիվնա (մոտ 13,1 միլիարդ դոլար): Այս տարվա հունիսին այս ցուցանիշն աճել է 16,2 անգամ և հասել 9490,8 միլիարդ գրիվնայի (211,6 միլիարդ դոլար):


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն