«Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է անօդաչուներով դեղորայք և բժշկական բեռներ առաքել
Ռուսաստան
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունն առաջարկում է անօդաչու թռչող սարքեր օգտագործել դեղորայքի, կենսաբանական նյութերի և այլ բժշկական բեռների առաքման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով կուսակցության նոր ծրագրի նախագծին։
Փաստաթղթում առաջարկվում է բժշկական ոլորտում ներդնել անօդաչու ավիացիոն համակարգեր՝ անհրաժեշտ բեռների առաքումն ապահովելու նպատակով։
Օգոստոսի 22-ին Մոսկվայում անցկացվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության 23-րդ համագումարի երկրորդ փուլը, որի ընթացքում նախատեսվում է հաստատել առաջիկա հինգ տարիների գործունեության նոր ծրագիրը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն