Եվրոպական գազի պահեստավորման ծավալները ռեկորդային ցածր են
Աշխարհ
Եվրոպական պահեստարաններում գազի ծավալը ռեկորդային ցածր է արդեն երրորդ շաբաթն անընդմեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Եվրոպայի գազի ենթակառուցվածքի օպերատորների ասոցիացիայի (GIE) տվյալներին։
Կազմակերպության տվյալներով՝ այդ ցուցանիշները ամենացածրն են 2011 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Օգոստոսի 19-ի դրությամբ եվրոպական պահեստարանները լցված են եղել միայն 61,82%-ով կամ 62 միլիարդ խորանարդ մետր գազով: Նախորդ տարիներին այս ամսաթվի ցուցանիշը 60%-ից բարձր էր:
Նշվում է, որ ԵՄ պահեստարաններ գազի ներարկման միջին ցուցանիշը օգոստոսի սկզբից 18,49%-ով ցածր է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է օրական 288,1 մլն խմ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն