«Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է պարզեցնել մայրական կապիտալի ստացման և օգտագործման կարգը
Ռուսաստան
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը նախատեսում է պարզեցնել ընտանիքների համար մայրական կապիտալի ստացման և օգտագործման ընթացակարգերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով կուսակցության նոր ծրագրի նախագծին։
Նախագծով առաջարկվում է վերացնել ավելորդ տեղեկանքներ և փաստաթղթեր հավաքելու անհրաժեշտությունը՝ մայրական կապիտալից օգտվելն ավելի դյուրին դարձնելու համար։
Օգոստոսի 22-ին Մոսկվայում անցկացվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության 23-րդ համագումարի երկրորդ փուլը, որի ընթացքում նախատեսվում է հաստատել առաջիկա հինգ տարիների գործունեության նոր ծրագիրը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն