Թեհրանը կոշտացնում է ռազմական դոկտրինը․ ցանկացած հարվածի՝ անհապաղ պատասխան
Աշխարհ
Իրանը պաշտպանականից անցել է հարձակողական ռազմական դոկտրինի, հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտոնական խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։
Նրա խոսքով՝ նոր մոտեցման հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի գործողության կհետևի անհապաղ պատասխան, որը կարող է ավելի լայնածավալ լինել, քան բուն հարձակումը։
Ակրամինիան միաժամանակ ընդգծել է, որ հարձակողական դոկտրինը պարտադիր չի նշանակում կանխարգելիչ հարվածների իրականացում։ Նրա խոսքով՝ վերջին բախումների ընթացքում, սակայն, Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային դեռևս հակառակորդի հարձակման մեկնարկից առաջ։
Իրանի ռազմական ղեկավարության ներկայացմամբ՝ նոր դոկտրինը նպատակ ունի բարձրացնել արձագանքի արագությունն ու հնարավոր հարվածների մասշտաբը՝ արտաքին ագրեսիայի դեպքում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը