Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է բնակչության կեսը և տարածքների 20 տոկոսը
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է իր բնակչության կեսը և տարածքների 20 տոկոսը։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Մեդվեդևի պնդմամբ՝ Արևմուտքի՝ Ռուսաստանին թուլացնելու քաղաքականության հետևանքով Ուկրաինան զգալի կորուստներ է կրել։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի վերահսկողության տակ անցնող տարածքների թիվը շարունակելու է աճել։
Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտը, իր գնահատմամբ, հնարավոր է միայն Ռուսաստանի պայմաններով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն