Եվրոպան դժգոհ է Իսրայելի` Երուսաղեմից արևելք բնակավայրերի ընդլայնման ծրագրերից
Աշխարհ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում իր օգտահաշվում դատապարտել է Իսրայելի՝ Երուսաղեմից արևելք բնակավայրերի ընդլայնման որոշումը։
Նրա խոսքով՝ նման գործողություններն անընդունելի են, քանի որ նախագիծը խարխլում է երկու պետությունների սկզբունքը և խախտում Պաղեստինի տարածքային ամբողջականությունը։
«Իսրայելի կառավարության որոշումն անընդունելի է E1 բնակավայրի շինարարության մրցույթներ հրավիրելու մասին: Մենք երկար ժամանակ դեմ ենք եղել այդ քայլին»,- ընդգծել է ֆոն դեր Լեյենը:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն