Զախարովան գերմանացիներին խորհուրդ է տվել կենտրոնանալ սեփական խնդիրների վրա
Աշխարհ
խնդիրների վրա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տվել կենտրոնանալ սեփական երկրի խնդիրների վրա։ Այս մասին նա հայտարարել է KP.RU-ի լրագրողի հետ զրույցում։
Լրագրողը Զախարովային հարցրել է, թե որտեղ կարող է գտնվել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ նույնիսկ առաջարկելով օգնել նրան գտնելու հարցում։ «Գերմանական լրատվամիջոցներն ամեն օր գերմանացիներին պատմում են Ռուսաստանի ղեկավարների մասին։ Ուստի խորհուրդը մեկն է՝ թող զբաղվեն իրենց խնդիրներով», — պատասխանել է Զախարովան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերցի նկատմամբ դժգոհությունն աճել է նաև նրա նախկին հավատարիմ աջակիցների շրջանում։ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ Վոլֆգանգ Ռայնհարտը հայտարարել էր, որ հիասթափված է կանցլերի աշխատանքից։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն