Պուտինը մեղադրել է Կիևին «ավելի դաժան և բարբարոսական» հարձակումների մեջ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմաճակատում իրավիճակի բարդացմանը զուգահեռ Կիևը, իր բնորոշմամբ, ավելի դաժան հարձակումներ է իրականացնում։
«Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումներում դրսևորվում է նրա նեոնացիստական էությունը»,- ասել է Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ չնայած առկա դժվարություններին՝ երկիրը շարունակում է զարգանալ և լայնածավալ ծրագրեր իրականացնել տնտեսության, պաշտպանության ու պետական կառավարման ոլորտներում։
Նա նաև ընդգծել է, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորվելիք Պետդումայի նոր կազմը պետք է պատրաստ լինի պաշտպանելու Ռուսաստանի շահերը և ծառայելու ժողովրդին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն