Գերմանիայում ֆուտբոլային հանդիպումից հետո անկարգություններ են սկսվել․ տուժել է ավելի քան 30 ոստիկան
Աշխարհ
Գերմանիայի Մանհայմ քաղաքում ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 30 ոստիկան, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Գերմանիայի գավաթի «Վալդհոֆ Մանհայմ»–«Կայզերսլաուտերն» հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հետո խաղադաշտում նախ բախում է սկսվել երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, որից հետո «Վալդհոֆի» երկրպագուները ներխուժել են խաղադաշտ։ Երկրպագուները բաժակներ են նետել մրցակցի պահեստայինների նստարանի ուղղությամբ, իսկ հյուրերի երկրպագուները պատասխանել են հրավառ միջոցներով։
Ընդհանուր առմամբ թեթև վնասվածքներ է ստացել 35 ոստիկան։ Բժշկական օգնություն է ցուցաբերվել ևս 85 մարդու, որոնցից ութը տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը մի շարք հոդվածներով հետաքննություն է սկսել, մի քանի երկրպագու ձերբակալվել է։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն