Բժիշկը նշել է գլխուղեղի ուռուցքի անսովոր ախտանիշը
Հասարակություն
Տրամադրության կտրուկ և անսովոր փոփոխությունները կարող են լինել գլխուղեղի ուռուցքի ախտանիշներից մեկը։ Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Անաստասիա Ֆատյանովան։
Մասնագետի խոսքով՝ ուռուցքը կարող է ճնշել կամ վնասել ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հույզերի և ինքնատիրապետման համար։ Դրա հետևանքով մարդը կարող է դառնալ ավելի դյուրագրգիռ, անտարբեր կամ անկանխատեսելի։ Նման փոփոխությունները երբեմն ի հայտ են գալիս ախտորոշումից ամիսներ առաջ։
Ֆատյանովան ընդգծել է, որ միայն տրամադրության փոփոխությունը դեռ չի նշանակում ուռուցք։ Սակայն եթե դրան միանում են հաճախակի գլխացավերը, սննդի ընդունման հետ չկապված սրտխառնոցն ու փսխումը կամ տեսողության վատացումը, անհրաժեշտ է դիմել բժշկի և հետազոտվել։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն