«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա
Հայաստան
Ռուսաստանը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող հայտարարությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները նաև նպաստում են տարածաշրջանի համար «իրապես կործանարար» արևմտյան նախագծերի և տեխնոլոգիաների առաջմղմանը, որոնք, ըստ ռուսական կողմի, անվտանգության առումով զգալիորեն զիջում են ռուսականներին։
Զախարովան ընդգծել է, որ Մեծամորի ատոմակայանի հուսալիությունը հաստատում են նաև ՄԱԳԱՏԷ-ի գնահատականները։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինում հայտարարել էր, որ Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակման դեպքում Ադրբեջանը Հայաստանին այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կապահովի։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն