Պուտինը Ուկրաինայի՝ հակամարտության կարգավորման առաջարկներն «էկզոտիկ և անընդունելի» է անվանել
Ռուսաստան
Ուկրաինայի ներկայացրած առաջարկները հակամարտության կարգավորման վերաբերյալ «էկզոտիկ և անընդունելի» են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է խաղաղության շուրջ երկխոսության, սակայն այն պետք է հիմնված լինի ռազմաճակատում առկա իրողությունների վրա։ Նա նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել այն դրույթների մասին, որոնք կարող են ապագա խաղաղության համաձայնության հիմք դառնալ։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներով Ռուսաստանին պարտության մատնելու Ուկրաինայի փորձերը «արկածախնդրություն» են։ Նրա խոսքով՝ այդ հարձակումները ռազմաճակատում բեկում չեն ապահովել, իսկ Ռուսաստանն ի պատասխան ուժեղացրել է հարվածներն ուկրաինական ձեռնարկությունների ուղղությամբ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն