ԵՄ-ին կոչ են արել համաձայնեցնել Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում դիրքորոշումները
Աշխարհ
Եվրամիությունը պետք է համաձայնեցնի առանցքային եվրոպական երկրների դիրքորոշումները Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր վերսկսման հարցում։ Այս մասին The Peacemonger-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական մեկնաբան և լրագրող Մարկ Գալեոտին։
Նրա կարծիքով՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չեն կարող հանդես գալ որպես Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների հիմնական ներկայացուցիչներ, քանի որ, ըստ Գալեոտիի, Մոսկվան նրանց հետ երկխոսություն չի վարի։
Գալեոտին նշել է, որ Եվրոպայի դիրքորոշումը պետք է առնվազն համաձայնեցված լինի և ներկայացվի հիմնական դերակատարների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության շուրջ երկխոսության՝ ռազմաճակատում առկա իրողությունների հիման վրա։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն