Մանկական հագուստի չափազանց բաց դիզայնը բուռն քննարկումների պատճառ է դարձել
Հասարակություն
Բլոգեր Քեթը քննադատել է հայտնի ապրանքանիշերի՝ փոքրահասակ աղջիկների համար նախատեսված հագուստի դիզայնը՝ պնդելով, որ այն չափազանց բաց է և կարող է անցանկալի ուշադրություն գրավել։ Նրա տեսանյութերին անդրադարձել է New York Post-ը։
Կինը խանութներում համեմատել է նախադպրոցական տարիքի աղջիկների և տղաների համար նախատեսված հագուստը։ Նրա խոսքով՝ աղջիկների շորտերը զգալիորեն ավելի կարճ են, իսկ որոշ մանկական լողազգեստներ ունեն բացվածքներ։ Բլոգերը կարծում է, որ նման դիզայնը երեխաներին անհարկի սեքսուալացված կերպով է ներկայացնում։
Սոցիալական ցանցերում կարծիքները բաժանվել են․ մի մասը համաձայնել է բլոգերի մտահոգությունների հետ, իսկ մյուսները խնդիրը չափազանցված են համարել։ Բժիշկ Ջալալին նշել է, որ առանձին հագուստը չի որոշում երեխայի ինքնագնահատականը, սակայն մշտապես կրկնվող սոցիալական ուղերձները կարող են ազդել երեխաների՝ սեփական մարմնի ընկալման վրա։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն