Որտե՞ղ են հայտնվել Ռուսաստանի շուկայից դուրս մնացած հայկական ծաղիկները
Տնտեսություն
Հայաստանյան արտադրողները սեփական ապրանքի ավելցուկը մեծ քանակությամբ արտահանում են Վրաստան, ինչը հանգեցրել է գների նվազման, անհավասար մրցակցության և խնդիրներ ստեղծել տեղի ձեռնարկատերերի համար։ Այս մասին BMG-ին փոխանցել է Ծաղկաբույծների ասոցիացիայի ղեկավար Ռուսիկո Միկավան։
Նրա պնդմամբ՝ ծաղիկների մի մասը Վրաստանի տարածք է ներմուծվում առանց ներմուծողի մակնշման ու սահմանված չափանիշների խախտումներով, իսկ տեղական դիստրիբյուտորները ի վիճակի չեն մրցակցել ցածր արժեքով առաջարկվող խոշոր խմբաքանակների հետ։
Հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3,3 մլն դոլարի ծաղիկ, ինչը 53,7%-ով գերազանցում է 2025 թվականի համադրելի ցուցանիշը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն