Ozon-ի պահեստի տարածքից ավելի քան 300 աշխատակից է տարհանվել. Ի՞նչ է կատարվել
Այլ
Օրենբուրգի Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածքում անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Քաղաքապետ Ալբերտ Յումադիլովի փոխանցմամբ՝ քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն արագորեն մարել են առաջացած կրակը: Նա հավելել է, որ տուժածներ չկան, իսկ ՀՕՊ համակարգերը արդյունաբերական ձեռնարկություններ ներառող հատուկ տնտեսական գոտու վերևում մի քանի դրոն են ոչնչացրել:
Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ պահեստային տարածքից ավելի քան 300 աշխատակից է էվակուացվել, բոլոր համակարգերն աշխատել են հաստատված կարգով: Գիշերը Ռոստովի մարզում ՀՕՊ միջոցներով մոտ 30 ԱԹՍ է ոչնչացվել:
Դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունները:
Ozon-ից հայտնել են, որ տվյալ պահեստում առկա ապրանքները հեռացվել են օնլայն հարթակի վիտրինայից և այլևս հասանելի չեն պատվերի համար: Գնորդների պատվերները չեղարկվելու են՝ գումարի վերադարձով, կամ առաքվելու են այլ տերմինալներից: Վաճառողներից ապրանքների ընդունումը ժամանակավորապես դադարեցվել է, օբյեկտի աշխատանքը կասեցված է, իսկ դեպի վնասված համալիր և այնտեղից պլանավորված լոգիստիկ երթուղիները չեղարկվել են ու կվերաբաշխվեն այլ կենտրոնների միջև:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն