Մահացել է Կայա Կալլասի հայրը
Աշխարհ
78 տարեկան հասակում մահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ Կալլասը՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայրը։
Այդ մասին նրա դուստրը լհայտնել է Instagram-ում։
«Խորը վշտով հայտնում եմ, որ իմ սիրելի հայրը՝ Սիյմ Կալլասը, մահացել է այսօր երեկոյան», - երեկ գրել է Կալլասը։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է քաղաքական գործչի նշանակալի ներդրումը երկրի անկախության վերականգնման գործում: Նրա վարչապետության ընթացքում Էստոնիան ավարտել է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն