Գվինեայի մայրաքաղաքում աղբավայր է փլուզվել․ 30 մարդ զոհվել է
Աշխարհ
Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում 30 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ կիրակի վաղ առավոտյան աղբավայրի մի մասը փլուզվել է և ծածկել մոտակայքում գտնվող բնակելի տները, հաղորդում է AFP-ն։
Եվս վեց մարդ ստացել է ծանր վնասվածքներ։
Փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 2:00-ին՝ մայրաքաղաքային Բբեսիայի շրջանի ծայրամասում գտնվող Դար-էս-Սալամ թաղամասում, հորդառատ անձրևներից հետո։
Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։ Տեղում աշխատում են էքսկավատորներ, փրկարարները քանդում են փլատակները՝ ողջ մնացածներին գտնելու համար։ Ավելի վաղ տեղի բնակիչները հայտնել էին աղբի տակից դուրս բերված առնվազն 18 մարմնի մասին։
Վերջին օրերին իշխանություններն արդեն կարգադրել էին աղբավայրի շուրջ գտնվող վտանգավոր գոտուց մարդկանց տարհանել և անվտանգության միջոցներ ձեռնարկել՝ դրա փլուզման սպառնալիքի պատճառով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն