ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Ozon-ի խոշոր պահեստներն այրվում են, կան տուժածներ
Աշխարհ
Ռուսաստանի երեք շրջաններում՝ Ադիգեայում, Ստավրոպոլի երկրամասում և Դաղստանում, հարձակման են ենթարկվել Ozon-ի երեք լոգիստիկ կենտրոններ։ Ընկերության հաղորդմամբ՝ աշխատակիցները տարհանվել են օգոստոսի 24-ի գիշերը և առավոտյան։ Հարվածներ են հասցվել Ադիգեյսկի, Նևինոմիսկի և Մախաչկալայի պահեստներին։
Մախաչկալայի պահեստում կան մի քանի տուժածներ։ Ընկերության տվյալներով՝ այնտեղ հրդեհ է բռնկվել, իսկ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ ASTRA Telegram ալիքի տեղեկություններով՝ Մախաչկալայում գտնվող Ozon-ի պահեստը Հյուսիսային Կովկասի ամենախոշորներից է, որի տարածքը կազմում է մոտ 130 հազար քառակուսի մետր։
Գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել նաև Կրասնոդարը։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է երկու երեխա, ևս յոթ երեխա և երկու մեծահասակ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի և կառուցվող շենքերի վրա՝ պատճառելով վնասներ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն