Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը
Արտակարգ Պատահար
Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, բեռնատարի վարորդի և «Opel»-ի մահացած վարորդի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արման Բ.-ն է։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն