«Կադրային ջարդը ծանր հետևանքներ ունեցավ»․ Տիգրան Աբրահամյան
Հասարակություն
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Հայաստանի բանակում տեղի ունեցող գործընթացներին՝ քննադատելով իշխանությունների կադրային քաղաքականությունը։
Նրա խոսքով՝ 2018 թվականից իշխանության գալուց հետո բանակում և սպայակազմում իրականացվել են զտումներ՝ «սվոյներ-չուժոյներ» սկզբունքով։
Աբրահամյանը նշել է, որ մի քանի փուլով բանակից հեռացվել են սկզբունքային, փորձառու և հեղինակություն ունեցող բազմաթիվ հրամանատարներ ու սպաներ։ Նա այդ շարքում առանձնացրել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և Գրիգորի Խաչատուրովին։
«Եթե նույնիսկ մյուս գործոնները մի կողմ դնենք, ապա այսքան հրամանատարների, տարբեր օղակների սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար»,- գրել է Աբրահամյանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն