Գեղարքունիքում «Isuzu»-ն բախվել է 13-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 19-ին ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են 51-ամյա տղամարդու վարած «Isuzu» մակնիշի ավտոմեքենան և 13-ամյա երեխայի վարած հեծանիվը։
Բախման հետևանքով 13-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Ավտոմեքենայի վարորդը երեխային տեղափոխել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության և Քննչական կոմիտեի աշխատակիցները, տարածքը սահմանազատվել է։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ SHAMSHYAN.com-ի՝ «Isuzu» մակնիշի ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն