Դիմա Բիլանը հայտարարել է, որ Քանյե Ուեսթը կրկնել է իր շոուն
Աշխարհ
Ռուսաստանցի երգիչ Դիմա Բիլանը հայտարարել է, որ պատրաստվում է ներկա գտնվել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգին։ Այս մասին հայտնում է Rocket Mag-ը։
Բիլանի խոսքով՝ համերգ գնալու պատճառներից մեկը «հետազոտական հետաքրքրությունն» է․ նա ցանկանում է տեսնել, թե ինչպես է Ուեսթը, իր կարծիքով, կրկնել 2019 թվականի «Планета Билан» շոուի գաղափարները։ «Ինձ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է նա կրկնել իմ «Պլանետան»», — ասել է երգիչը։
Քանյե Ուեսթն իր համաշխարհային շրջագայության շրջանակում առաջին անգամ համերգներով կմեկնի Ռուսաստան։ Նրա ելույթները նախատեսված են հոկտեմբերի 10-ին և 11-ին՝ Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենայում»։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն