ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում «պարադոքս» են նկատել
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ը ցանկանում է, որ Եվրոպան ավելի ինքնուրույն հոգա սեփական անվտանգության մասին, սակայն միաժամանակ պնդում է, որ եվրոպական երկրները գնեն հենց ամերիկյան սպառազինություն։ Այս մասին «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում հայտարարել է Defense Priorities վերլուծական կենտրոնի ռազմական վերլուծության բաժնի տնօրեն Ջենիֆեր Կավանան։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Եվրոպայից ակնկալում է ավելի շատ միջոցներ հատկացնել պաշտպանությանը և նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից, բայց միաժամանակ ցանկանում է պահպանել եվրոպական շուկան ամերիկյան զենքի, ապրանքների և տեխնոլոգիաների համար։ Կավանան նշել է, որ Դոնալդ Թրամփը նաև ակնկալում է Եվրոպայի աջակցությունը ԱՄՆ-ի գլոբալ նախաձեռնություններին։
«ԱՄՆ-ը ցանկանում է, որ Եվրոպան միաժամանակ լինի և՛ գործընկեր, և՛ վասալ։ Չեմ կարծում, որ դա հնարավոր է», — եզրափակել է վերլուծաբանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն