«Аэрофлот» հայտնել է տոմսերի գների վրա ծախսերի աճի ազդեցությունը նվազեցնելու ծրագրերի մասին
Ռուսաստան
«Аэрофлот» մտադիր է հնարավորինս նվազեցնել ընկերության աճող ծախսերի ազդեցությունը ավիատոմսերի գների վրա։ Այս մասին հայտարարել է ավիաընկերության ղեկավար Սերգեյ Ալեքսանդրովսկին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ տոմսերի արժեքի վրա հիմնականում ազդում են երեք գործոն՝ ավիավառելիքի գինը, օդանավերի տեխնիկական սպասարկման ծախսերը և օդանավակայանների գանձումները։
Ալեքսանդրովսկին նշել է, որ ընկերությունը նախատեսում է բարձրացնել ներքին արդյունավետությունը, օպտիմալացնել ծախսերը և ավելի ինտենսիվ օգտագործել օդանավերի պարկը՝ ուղևորների համար տոմսերի հնարավոր թանկացումը նվազագույնի հասցնելու նպատակով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն