Պուտինը շնորհավորել է Տոկաևին իշխող կուսակցության՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ իշխող «Ադիլետ» կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ, ընդունեք շնորհավորանքներս Ղազախստանի պատմության մեջ առաջին միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի ընտրություններում իշխող «Ադիլետ» կուսակցության հաղթանակի կապակցությամբ»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը հույս է հայտնել, որ Ղազախստանի նորընտիր խորհրդարանականները արդյունավետ կհամագործակցեն ռուս գործընկերների հետ, ինչպես նաև Տոկաևին և Ղազախստանի ժողովրդին մաղթել է բարեկեցություն ու բարգավաճում։ Ընտրությունների նախնական արդյունքներով՝ յոթ կուսակցություններից հինգը հաղթահարել են խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն